Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Առաջադրանքներ
- Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
- Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով: շինել-կառուցել, շյուղ-ճուղ , Այժմ-հիմա, շյուղ-ճուղ, Սնուցած-կերակրած, հափշտակեց-կողոփտել, կրկին-նորից։
- Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
Ծիծեռնակի բույնը։ - Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը: ծիծեռնակը իր ձագերը և արյունակո թշնամին։
- Նկարագրի՛ր ծիծեռնակին։ Ծիծեռնակը փոքրիհ, գեղեցիկ թռչուն է, ունի մկարտաձեվ պոչիկ և սպիտակ փորիկ։
- Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից: Ծիծեռնակը բարի էր, աշխատասեր, հոգատար, չհանձնվող, սիրումեր երգել և երգերով վերանորոգել իր բույնը:
- Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել.
Ինձ դոր է եկել որով ետև Երբ ծիծեռնակը հետ եկավ այնտեղ որտեղ անցյալ տարի շինելեր իր բույնը նրա բույնը քանդվելեր ծիծեռնակը սկսեց նոր բույն շինել և ապռալ նոր կյանքով: - Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր: Կարչկար մի ծիծեռակ կար: Բայծ ամեն տարի գարնանը
- Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
- Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
- Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
- Բանաստեղծության ծիծեռնակին համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ: